Պաշտոնանկ եղած ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին Վաշինգտոնում այլեւս ոչ ոք չի վստահում՝ ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները։ Այսպիսի կարծիք է հայտնել Twitter-ի իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Քոմին զրկվել է Վաշինգտոնում գրեթե բոլորի վստահությունից՝ ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների։ Երբ բոլորը հանգստանան, նրանք ինձ շնորհակալություն կհայտնեն», - գրել է Թրամփը։