Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի քաղաքում կկառուցեն բժշկական նոր լաբորատորիա: Մայիսի 11-ին այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ:
Լաբորատորիան կկառուցվի «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական կազմակերպության համար: Լաբորատոր կորպուսի հին շենքը կտրամադրեն 30 անապահով ընտանիքների, որոնք փաստացի արդեն այնտեղ են ապրում:




























