Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության գրասենյակի հայտնի Շերո անունով կատուն ուղերձով է հանդես եկել  Նիլուֆերի քաղաքապետարանի ու Բուրսայի անասնաբուժների համաժողովում։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ փողոցային կենդանիների պաշտպանությանը նվիրված համաժողովի սկզբում ներկաները սլայդ տարբերակով դիտել են CHP–ի հայտնի կատու Շերոյի ուղերձը։ «Իմ անունը Շերո է։ Ես կատու եմ, ապրում եմ CHP–ի գրասենյակում։ Մեր կուսակցության գրասենյակ վերջերս Փոյրազ անունով մի շուն են բերել, սակայն ես ավելի հայտնի եմ։ Թափառող կենդանիների անունից խոսելու համար եմ այստեղ։ Ամեն կենդանի մարդկանց նման իրավունքներ ունի»,–ասվել է Շերոյի ուղերձում։

Շերոյի ուղերձից հետո խոսել է Նիլուֆերի քաղաքապետ Մուսթաֆա Բոզբայը՝ բոլորի ուշադրությունը հրավիրելով թափառող կենդանիների պաշտպանության խնդրի վրա։