Թուրքիայի Քոնիա քաղաքում առաքման ծառայություն իրականացնող 35–ամյա Հասանը կրակել է երթեւեկությանը խանգարող 35–ամյա կին վարորդի վրա։
Թուրքական T24.com–ի փոխանցմամբ՝ Քոնիայի փողոցներից մեկում կին վարորդը սխալ կայանում է արել, ինչին արձագանքել է հետեւում գտնվող մեքենայի վարորդը։ Կինը երթեւեկության մեջ կանգնեցրել է մեքենան ու դուրս գալով՝ բղավել իրեն նկատողություն արած վարորդին, ինչն էլ հունից հանել է մյուս վարորդներին։
Նյարդերից թույլ 35–ամյա Հասանը իջել է մեքենայից ու կրակել կնոջ մեքենայի բեռնախցիկի ուղղությամբ։ Արձակված փամփուշտը դիպել է կնոջ հետույքին։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, իսկ Հասանին՝ ոստիկանություն։




























