Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյին անվանել է վախկոտ՝ Մադրիդում վենեսուելական մշակութային կենտրոնի շուրջ տեղի ունեցած միջադեպից ու այդ երկրում Վենեսուելայի դեսպանի դեմ իբրեւ տեղի ունեցած ագրեսիայից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մադրիդում Վենեսուելայի դեսպան Մարիո Իսեան հայտնել էր, որ իրեն ու դեսպանատան մշակութային կենտրոնում գտնվող մոտ հարյուր մարդու «պատանդ են պահում» շենքի առջեւ բողոքող հարյուրավոր ցուցարարներ։ Իսպանիայի իշխանությունները հերքել են ընդդիմադիրների կողմից Իսեային պատանդ պահելու մասին տեղեկությունը։

«Ռահոյ, դու վախտոկ ես, դու չես կարող թույլ տալ հարձակվել ոչ մի երկրի դեսպանի, Վենեսուելայի դեսպանատան վրա, դա ֆաշիզմ է»,-հայտնել է Մադուրոն VTV-ի հեռուստաեթերում։ Վենեսուելայի ղեկավարը Իսպանիայի թագավոր Ֆելիպ 6-րդին խնդրել է մանրակրկիտ հետաքննել միջադեպը։

Մադրիդում վենեսուելյան կենտրոնի շուրջ իրադարձությունները Մադուրոն բացատրել է նաեւ միստիկ տեսակետից, տեսնելով դրանում Իսպանիայի նախկին բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ոգին՝ նախկին բռնապետի աճյունը տեղափոխելու՝ խորհդարանի մտադրության կապակցությամբ։ «Եվ դուրս է եկել գերեզմանից Ֆրանկոյի ոգին, որպեսզի հարձակվի Վենեսուելայի դեսպանատան վրա»,-ասել է Մադուրոն։