Հյուսիսային պողոտայում բացվել է Mobile Centre խանութների ցանցի 31-րդ վաճառասրահը:
Նոր խանութում ներկայացված կլինեն ոչ միայն հեռախոսներ, այլեւ դյուրակիր համակարգիչներ ու հեռուստացույցներ:
«Մեր ֆեյսբուքյան էջում քանիցս արդեն տեղեկացրել ենք, որ նոր խանութը կունենա նոր ձեւաչափ: Բջջային սարքերի շուկայում մենք առաջատարն ենք, իսկ դյուրակիր համակարգիչների (notebook) ու հեռուստացույցների ոլորտում մեր ուժերը կփորձենք: Իհարկե, մրցակցությունը թեժ է, հեշտ չի լինելու, բայց կանենք առավելագույնը», - լրագրողների հետ զրույցում նշեց Mobile Centre խանութների ցանցի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հրաչյա Ղազարյանը:
Նոր խանութը կգործի մինչեւ ուշ գիշեր` առավոտյան 10-ից մինչ գիշերվա 2-ը: Այն կլինի առաջինը, բայց ոչ վերջինը. երկարացված օրով ապագայում կաշխատեն նոր խանութներ, հնարավոր է` նաեւ մարզերում: «Այժմ մենք հավասարապես ներկայացված ենք թե` մայրաքաղաքում, թե` մարզերում», - նշեց Ղազարյանը:
Հաճախորդների ցանկությունները հաշվի ռնելով` Samsung մոդելների համար կգործի 0-0-0 բանաձեւը: 12-ամսյա ապառիկով գնելու դեպքում Samsung-ի ցանկացած մոդել, հաճախորդը կստանա 0% տոկոսադրույք, 0 կանխավճար ու 0 սպասարկման վճար: Առաջարկը կգործի մայիսի 15-ից հունիսի 30-ը:
Նոր վաճառասրահի բացման կապակցությամբ Mobile Centre-ը հաճախորդներին անակնկալ մատուցեց՝ խաղարկելով Samsung ապրանքանիշի 9 սարքավորումներ՝ երեքական Galaxy S8, Gear fit 2 եւ Galaxy tab:
Նվերներից մեկը ստացավ S8 Մարաթոն ֆեյսբուքյան քվեստի հաղթողը: Մեկ այլ նվեր ստացավ՝ տեղում անցկացված հովերբորդի մրցույթի հաղթողը: Մնացած 7 հաջողակները որոշվեցին վիճակահանությամբ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


























