Հազարավոր թունիսցիներ են դուրս եկել բողոքի ակցիայի տնտեսական համաներման մասին օրինագծի դեմ, որը նախատեսում է Թունիսի նախագահ Զինա ալ Աբիդին Բեն Ալիի կառավարման տարիներին կոռուպցիայի մեջ մեղադրվող գործարարների պատժամիջոցների մեղմացում, հայտնում է Reuters-ը։

«Ոչ ներմանը» ու «Վերջ կոռուպցիային» կարգախոսներով ՝ մոտ 5000 մարդ ընդդիմադիր առաջնորդների ու ակտիվիստների ուղեկցությամբ երթ էին կազմակերպել Թունիսի կենտրոնական պողոտայով։

Տնտեսական համաներման քննադատները համարում են, որ դա հակասում է 2011-ի հեղափոխության ոգուն, որի ընթացքում գահընկեց է արվել Բեն Ալին։ Սակայն իշխանությունները համարում են, որ համաներումը ստիպում է գործարարներին ներդրումներ անել երկրի տնտեսության մեջ։ Օրինագիծը թույլ կտա բացահայտել ու մարել առեւանգված միջոցները։ Պաշտոնյաները կարծում են, որ այդ ձեւով հնարավոր կլինի վերադարձնել մոտ 3 մլն դոլար։

Այս օրինագիծը, որն արդեն երկու տարի է խորհրդարանում է, շատ քննադատների կարծիքով պարզապես ներում է շնորհելու հանցագործներին ու ռեաբիլիտացնելու Բեն Ալիի դաշնակիցներին։