Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր չէ գալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել մեղմել իր քաղաքականությունը միգրանտների ու բնապահպանության հարցերում։ Հռոմի պապը մտադիր է քննարկել ընդհանուր հիմքերը՝ հանուն խաղաղության աշխատանքի համար, հայտնում է AP-ն։
Լրագրողների հետ զրույցում Հռոմի պապը նշել է, որ անկեղծորեն Թրամփին կպատմի իր մտքերի մասին ու հարգանքով կլսի նրա ասածները։ «Ես երբեք մարդու մասին չեմ դատում՝ առանց նրան լսելու»,- ասել է նա։
Թրամփի ու Ֆրանցիսկոս պապի մայիսի 24-ին ծրագրված հանդիպման քննարկման թեմաները շահարկումների առարկա են դարձել, հաշվի առնելով, որ Ֆրանցիսկոսը հայտնել էր, որ ցանկացած ոք, ով պատեր է կառուցում, որպեսզի արգելի միգրանտների մուտքը «քրիստոնյա չէ»։ Իր հերթին Թրամփը հայտնել էր, որ Հռոմի պոպի կողմից տգեղ էր իր հավատքը կասկածի տակ դնելը
Ֆրանցիսկոսի խոսքով ինքը միշտ ձգտում է բանակցություններում գտնել «դռներ, որոնք գոնե մի քիչ բաց են», գտնել ընդհանուր տեսակետներ, հատկապես խաղաղաստեղծ գործունեության մեջ։ Իսկ երբ նրան հարցրել , արդյոք նա մտադիր է համոզել Թրամփին մեղմել իր քաղաքականությունը՝ Ֆրանցիսկոսը պատասխանել է, որ չի կարող իրեն թույլ տալ նման քաղաքական սխալ։ Ֆրանցիսկոսը նկատել է, որ ինքը պրոզելիտիզմի կողմնակից չէ ոչ քաղաքականության, ոչ կրոնի մեջ։




























