FAO-ն կօգնի Հայաստանին տեղական տեսակներից խաղողի այգիներ ստեղծել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։
Նշենք, որ Արարատյան դաշտավայրը միշտ համարվել է ֆիլոկսերայից ազատ։ Բայց մի քանի տարի առաջ այնտեղ հայտնվել են դրա օջախները։ Տեղական տեսակները, որոնք կայուն չեն դրա դեմ, հարվածի տակ են հայտնվել։ Դրանք ունեն ոչ միայն մշակութային, այլեւ տնտեսական նշանակություն, քանի որ Հայաստանում հիմնականում աճեցնում են խաղողի ոչ թե դասական համաշխարհային, այլ հենց էնդեմիկ տեսակներ։
Դրանք պահպանելու համար, Գյուղնախը մտադիր է ֆիլոկսերակայուն տեսակների արմատներ ձեռք բերել, որոնց վրա կպատվաստվեն տեղական տեսակները։ Այդ դեպքում հիվանդությունը չի կարողանա ախտահարել դրանք։
Դեռ որոշված չէ, արդյոք գյուղացիները իրենք պետք է գնեն այդ արմատները, թե պետությունը մասամբ կֆինանսավորի։
«Շուտով ծրագիրը պետք է մեկնարկի։ FAO-ն համախմբում է մասնագետների, որոնց հետ միասին մենք կքննարկենք բոլոր մանրամասները»,- հայտնել է փոխնախարարը։





























