Եվրամիությունն ու Վրաստանը նոյեմբերի 22-ին ռեադմիսիայի մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Կողմերի ներկայացուցիչները համաձայնագրի տակ իրենց ստորագրությունն են դրել Բրյուսելում: Համաձայնագիրը ներառում է այն ընթացակարգերը, ըստ որոնց ոչ լեգալ միգրանտներին պետք է հետ վերադարձնեն հայրենիք:

Նշենք, որ 2010-ի հունիսին Եվրամիությունն ու Վրաստանը վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ համաձայնագիր էին կնքել: