Ազգային ժողովի փոխնախագահների քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 19-ին, առավոտյան:
Քվեարկությունը մեկնարկելու է ժամը 10:00-ին եւ տեւելու է 40 րոպե:
Նշենք, որ փոխխոսնակի թեկնածուներն են ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովն ու «Ծառուկյան» դաշինքից՝ Միքայել Մելքումյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու Միքայել Մելքումյանին, սակայն դեմ են քվեարկելու՝ ՀՀԿ-ական թեկնածուներին:





























