Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր սկսվել է աղմկահարույց «ցիանիդի գործի» քննությունը: Երեց Գեորգի Մամալաձեին դատախազությունը մեղադրում է Վրաց ուղղափառ եկեղեցու գլխավորի անձնական քարտուղար ռեֆերենտի` Շորենա Տետրուաշվիլիի կանխամտածված սպանությունը նախապատրաստելու մեջ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Առաջին իսկ նիստի ժամանակ դատախազության ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել` դատական լսումները փակ ռեժիմով վարելու վերաբերյալ:
Դատախազ Զվիադ Գուբելաձեի խոսքով` գործընթացի ժամանակ պետք է քննարկվի երեց Գեորգի Մամալաձեի անձնական կյանքն արտացոլող տեղեկությունը: Սակայն հոգեւոր սպասավորը կողմ է բաց ռեժիմով դատական նիստին` հայտարարելով, թե թաքցնելու ոչինչ չունի:
Դատախազը նշել է, որ բացման խոսքում ապացույցներ կներկայացնի, որոնք «ցանկացած չեզոք, օբյեկտիվ մարդու կհամոզեն, որ Գեորգի Մամալձեն շահադիտական նպատակներով սպանություն էր ծրագրել»:





























