«Բելսպեցվնեշտեխնիկա» բելառուսական ընկերությունը Մինսկում MILEX-2017 ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրել է ինքնագնաց, ռոբոտացված հակատանկային «Բոգոմոլ» համալիրը։

Lenta-ն հաղորդում է, որ տվյալ համալիրի վրա կարելի է կառավարելի հրթիռների մի  քանի տեսակ տեղադրել՝ «Շերշեն», «Ֆագոթ», «Կոնկուրս», «Մետիս»։ Հրթիռները կարող են արձակվել գործնականում ցանկացած եղանակի եւ տեսանելիության պայմաններում։ Համալիրի զանգվածը 1850 կգ է։

«Բոգոմոլը» նախատեսված է ավտոմատացված ռեժիմով վերերկրյա թիրախները, տանկերը, զրահատեխնիկաները եւ ուղղաթիռները խոցելու համար։ Թիրախը ոչնչացնելուց հետո «Բոգոմոլ»-ն ավտոմատ կերպով մեկ այլ կրակային դիրք է տեղափոխվում։

Սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի «MILEX-2017» ցուցահանդեսը բացվել է Մինսկում մայիսի 20-ին։ Այն կտեւի մինչեւ մայիսի 22-ը։