Թուրքիայի Այդըն նահանգի Էֆելերի շրջանում 44–ամյա Էրքանը կրակել է իր նախկին սիրուհու ամուսնու գլխին, որից հետո մեքենայով անցել է նրա մարմնի վրայով։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Էրքան Թ.–ն  փողոցում մոտեցել է իր նախկին սիրուհի Մահիյեի ամուսնուն եւ վիճաբանության բռնվել։  Վեճը թեժացել է, որի ընթացքում Էրքանը հանել է ատրճանակն ու կրակել  նախկին սիրուհու ամուսնու գլխին։ Վերջինս ընկել է գետին, որից հետո Էրքանը նստել է մեքենան ու անցել նրա վրայով։

Արյան մեջ կորած ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ Էրքանին ոստիկանները ձերբակալել են փախուստի դիմելու ժամանակ։