Վանաձոր քաղաքում այսօր տեղադրվել են  ժամանակակից թվային լուսացույցներ: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վանաձորցի վարոդներն ու քաղաքացիները զարմանքով են արձագանքել նոր լուսացույցերի տեղադրմանը:

Վանաձորում լուսացույցներ տեղադրված են թվով 20 խաչմերուկներում, որոնք 1970 թվականի արտադրության են եւ նրանց մեծ մասը հաճախ է  խափանվում, ինչի հետեւանքով նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներ են արձանագրվում:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ներկայումս թվային լուսացույցներ տեղադրվել են միայն Մյասնիկյան-Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում, առաիկայում կտեղադրվի նաեւ Գարեգին Նժդեհ-Տիգրան Մեծ Պողոտայում։ «Նախատեսում ենք մի քանի խաչմերուկներում եւս մինչեւ տարվա վերջ տեղադել ժամանակակից լուսացույցներից»,-ասաց բաժնի պետը: