Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ Brexit-ի շուրջ բանակցությունները կդադարեցնի, եթե Բրյուսելը չհրաժարվի այդ ընթացակարգի համար Լոնդոնից 100 մլն եվրո պահանջել: The Sunday Times-ի հետ հարցազրույցում համապատասխան հայտարարությունը կատարել է ԵՄ-ից թագավորության դուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը, փոխանցում է Lenta-ն: 

Դեւիսն ընդգծել է, որ Եվրոպական միության երկրները ստիպված կլինեն մեղմել իրենց դիրքորոշումը, եթե ցանկանում են բանակցություններում առաջընթացի հասնել: Նա նշել է, որ միլիարդ ֆունտ սթերլինգը (1,1 մլրդ եվրո) չափազանց մեծ գին է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու համար: