Չինական կողմը հետաքննություն է իրականացնում վեց ճապոնացիների նկատմամբ, որոնց կասկածում են Չինաստանում հակաօրինական գործողություններ իրականացնելու մեջ։ Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Խուա Չունյինը, մեկնաբանելով Չինաստանում վեց ճապոնացիների ձեբակալությունը։
«Մենք ժամանակին համապատասխան իրավիճակի մասին տեղեկացրել ենք Չինաստանում Ճապոնիայի հյուպատոսական հաստատություններին՝ Չինաստանի ու Ճապոնիայի միջև Հյուպատոսական համաձայնագրին համապատասխան»,- հավելել է չինացի դիվանագետը։





























