Իսրայելի վարչապետի կինը՝ Սարա Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա կնոջը՝ Մելանիային հավաստիացրել է, որ Իսրայելի ժողովուրդը սիրում է նրանց, չնայած մամուլի բացասական հրապարակումներին, փոխանցում է Reuters-ը։
«Իսրայելի ժողովրդի մեծ մասը սիրում է մեզ, ի տարբերություն մամուլի։ Եվ մենք նրանց՝ ժողովրդին, ասում ենք, թե ինչ հրաշալի եք դուք, ու նրանք սիրում են ձեզ»,- ասել է Սարա Նեթանյահուն Թրամփին ու նրա կնոջը օդանավակայանում դիմավորելու արարողության ժամանակ։ Դրան Թրամփը պատասխանել է, որ իրենք շատ ընդհանրություններ ունեն։





























