ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը մտադիր է օգտվել Սահմանադրության հինգերորդ ուղղումից, որը նրան իրավունք է տրամադրում ցուցմունք չտալ իր դեմ ու չկատարել Սենատի հարցումը՝ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով հետաքննության հետ կապված փաստաթղթերի տրամադրման մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Սենատի հետախուզական հարցերով հանձնաժողովը ուզում է ստանալ այդ փաստաթղթերը իր կողմից իրականացվող հետաքննության շրջանակում։

Ֆլինը մինչ այդ փորձում էր իմունիտետ ստանալ։

Հիմա ԱՄՆ-ում միանգամից մի քանի հետաքննություն է իրականացվում՝, որոնք պետք է պարզեն Թրամփի շրջապատի ու Ռուսաստանի ենթադրյալ դավադիր կապերը՝ ընտրություններին նրա հաղթանակին օգնելու համար։