Կատալոնիայի իշխանությունները մշակել են փաստաթուղթ, ըստ որի եթե կենտրոնական իշխանությունները չթույլատրեն Իսպանիայից առանձնանալու մասին հանրաքվե անցկացնել, անհապաղ կհայտարարվի ռեգիոնի անկախացման մասին, հայտնում է El Pais-ը։
Եթե Մադրիդը հաստատի հանրաքվեի անցկացումը, ռեգիոնալ իշխանությունները մտադիր են քվեարկության դնել հետեւյալ հարցը «Դուք ուզո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա Իսպանիայից անկախ պետություն»։
Փաստաթղթի նախագծում նաեւ ասվում է, որ ռեգիոնը քվեարկության դրական ելքի դեպքում կդառնա խորհրդարանական հանրապետություն ու կմնա ԵՄ կազմում։





























