Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իսրայելի անվտանգության պահպանման հարցում նրա հանձնառության համար, հայտնում է Cursor-ը ։

«Ուզում եմ, որ դուք իմանաք, թե մենք որքան ենք գնահատում Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը․․․ իրանական ագրեսիան կանգնեցնելու ու Թեհրանի մոտ միջուկայի զենքի հայտնվելը կանխելու՝ ձեր ձգտումը»,- ասել է ՆԵթանյահուն՝ Թրամփի հետ բանակցությունների վերջում։ «Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես կարող եմ բարելավման հույս ունենալ։ Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, - ասել է նա՝ դիմելով Թրամփին,- որքան ենք մենք գնահատում Սիրիայում քիմիական զենքի գործածմանը դիմակայելու Ձեր որոշումը»։

Նրա խոսքով արաբական ու մուսուլմանական երկրների առաջնորդները, ում հետ վերջին օրերին հանդիպել է Թրամփը, ցույց են տվել, որ իրենք ուզում են գործուն փոփոխություններ Մերձավոր արեւելքի իրավիճակում։

Պատասխան խոսքում Թրամփը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն ուզւոմ է, որ Իսրայելում խաղաղություն լինի։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ավելին են, քան բարեկամներ։ «Մեր պետությունները շատ հնարավորություններ ունեն ու պետք է օգտագործեն դրանք։ Այդ դեպքում կարող են տեղի ունենա լ այնպիսի բաներ, որոնք հնարավոր չէին նախկինում։ Դա ներառում է նաեւ ահաբեկչության , իրանական քաղաքականության դեմ պատերազմում ընդհանուր ռազմական ջանքերը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը համառոտ անդրադարձել է նաեւ իսրայելա-պաղեստինյան խնդրին, ասելով , որ Իսրայելի ղեկավարը այդ ուղղությամբ շատ է աշխատում։ «Դա դժվար է, բայց մենք միասին կհասնենք արդյունքների»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։