Ազգային Ժողովի պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը հանձնել է պատգամավորական մանդատը:
Հիշեցնենք, որ նա մարտի 4-ին գտնվում էր ընդհատակում, սակայն սեպտեմբերի 2-ին ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Դրանից հետո նա կալանավորվել է, սակայն երկու օր անց` սեպտեմբերի 4-ին նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է եւ նա ազատ է արձակվել:
Խաչատուր Սուքիասյանը դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում: Նրա նկատմամբ հետապնդումներն սկսվեցին այն պահից, երբ նա հայտարարեց, որ սատարում է երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























