Եվրոպական հանձնաժողովը Գերմանիայից պահանջել է աշխուժացնել ներքին պահանջարկը, դրանով իսկ նվազեցնելով արտահանման ճնշումը մյուս երկրների վրա։ Այն, որ Գերմանիայում ավելի շատ ապրանք են արտադրում, քան սպառում են, կարող է բացասաբար անդրադառնալ եվրագոտում տնտեսության ապաքինման գործընթացի վրա, շեշտվում է ԵՀ ռեկոմենդացիաներում, փոխանցում է DW-ը։
ԵՀ հանձնաժողովի դիտողությունները վերաբերում են գերմանական աշխատանքի շուկային՝ բնակչության ծերացումը սպառնում է աշխատանքային ուժի պակասի խնդրով, խոսքը հատկապես որակյալ աշխատուժի մասին է։ Այսպիսով կրթաթոշակային տարիքի շեմի ավելացումը անխուսափելի է դառնում, նշում են ԵՀ մասնագետները։
Կանցլեր Անգելա Մերկելը հերքել է այն քննադատությունը, որ գերմանական արտահանումը գերազանցում է ներմուծումը։ Մերկելի խոսքով, նման իրավիճակը պայմանավորված է երկու գործոններով, որոնց վրա երկրի կառավարությունն ունակ չէ ազդել։ Նախ, դա եվրոյի համեմատաբար ցածր փոխարժեքն է, որը պայմանավորված է եվրոպական ԿԲ-ի քաղաքականությամբ, ինչից գերմանական ապրանքները «համեմատաբար էժանանում են»։
Երկրորդ գործոնը նավթի ցածր գներն են։ «Մենք կարող ենք ավելի շատ ներդրումներ անել երկրի ներսում,- այսպես է Մերկելը պատասխանել այս ուղղությամբ իր ծրագրերի մասին հարցին։ Միաժամանակ կանցլերը նշել է, որ Գերմանիայում ներքին սպառումը առանց այդ էլ տնտեսական աճի հիմնական շարժիչն է։





























