ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Հյուսիսային Կորեային դադարեցնել հրթիռային փորձարկումները ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, այս մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մեզ համար ԿԺԴՀ-ն բացահայտորեն խախտում է ՄԱԿ ԱԽ բանաձեւերը ՝ ակտիվացնելով բալիստիկ հրթիռների փորձարկումները ու սպառնալով տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը։ Մենք ԿԺԴՀ-ին կոչ ենք անում դադարեցնել հետագա փորձարկումները ու հնարավորություն տալ վերսկսել իսկական երկխոսությունը»,- ասել է Դյուժարիկը։
ՀԻշեցնենք, որ ԿԺԴՀ-ն նախօրեին հերթական փորձարկումն է իրականացրել։ Հրթիռը անցել է 500 կմ ու ընկել Ճապոնական ծովում։





























