«Արաբկիր» բժշկական կենտրոնում  երկու տարեկան տղա երեխա է մահացել։  Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայույթունից։

Երեխան առողջական խնդիրներ է ունեցել, «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Ավստրիական բժշկական կենտրոնից է, որտեղ էլ մահացել է։

Մեր տեղեկություններով՝ ծնողները երեխայի մահվան համար մեղադրում են բժիշկներին՝ համարելով, որ նրանք պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել։  Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։