Մանչեսթերի մարզադաշտում իրագործված ահաբեկչությունը, որի հետեւանքով 22 մարդ զոհվել է, կատարել է 23-ամյա Սալման Աբեդին, պնդում է CBS News հեռուստաալիքը:

«CBS News-ը կարող է հաստատել, որ Մանչեսթերում հարձակումը կատարելու մեջ կասկածվողը 23 տարեկան Սալման Աբեդին է»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է հեռուստաալիքը:

Երկուշաբթի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ ընթանում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, ահաբեկչություն է իրականացվել: Մանչեսթերի ոստիկանությունը հայտարարել է, որ պայթյունը կատարել է մահապարտ ահաբեկիչը: Վերջին տեղեկություններով՝ 22 մարդ զոհվել է, 59 մարդ վնասվածքներ ստացել: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: