Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, զինկոմիսարիատից ուղարկել են հոգեբուժարան, որպեսզի բժշկական ստուգում անցնի:Այս մասին Շահեն Հարությունյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«3 օր պետք է մնամ հոգեբուժարանում։ Փաստորեն դեռ սովետական կարգերը շարունակվում են։ Պապիկիս եղբորը՝ Մարզպետ Հարությունյանին, Սովետն է վեց ամիս պահել հոգեբուժարանում՝ այլախոհական գաղափարների և անկախական ձգտումների համար։ Հորս են երկու անգամ տարել հոգեբուժարան՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր լինելու համար։ Հերթն ինձ էլ հասավ։
Հ.Գ. Թե՛ պապիկիս եղբոր, և թե՛ հորս նկատմամբ ինչքան էլ որ ճնշումներ են գործադրել, այնուամենայնիվ ի վերջո գրել են, որ առողջ մարդիկ են։
Չեն հասկացել մինչև հիմա, որ մեր գենը առողջ է, ուղղակի իրենք են նույն տականք դավաճանները՝ առաջ սովետի տեսքով, հիմա Էլ հայկական «սովետի» տեսքով։
Հիմք են ընդունել դատվածությունս ու որոշել են ուղարկել»,- գրել է Շահեն Հարությունյանը։





























