ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանիան, ժամանել են Հռոմ, հայտնում է Reuters-ը։ Վաղը, մայիսի 24-ին Վատիկանում Թրամփներին կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Ընդունելությունը կտեւի ընդամենը 20 րոպե։

Ավելի վաղ «Ամերիկայի ձայնը» հաղորդել էր, որ Թրամփները Վատիկանի տարածք են մտնելու կողքի մուտքից՝ Պերուջինոյից, քանի որ Հռոմի պապը խնդրել է չանհանգստացնել հավատացյալներին, որոնք հավաքված են լինելու սուրբ Պետրոսի հրապարակում Համբարձման տոնի նախօրեին ։ Թրամփների հետ հանդիպումից հետո Ֆանցիսկոս պապը կանցկացնի սովորական ընդհանուր ընդունելություն։