ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը հրաժարվել է կոնգրեսականների խնդրանքով պատմել ամերիկյան նախընտրական մրցապայքարում «ռուսական հետքի» մասին նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցների մասին։

Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի առջեւ ցուցմունքներ տալու ժամանակ Դեն Քոութսը հայտնել է, որ ոչ մի կարեւոր փաստաթուղթ չունի իր տրամադրության տակ։

Քոութսը բազմիցս հրաժարվել է պատասխանել այն հարցին, արդյոք Թրամփը նրան խնդրել է հերքել իր նախընտրական շտաբի ցանկացած կապ Մոսկվայի հետ, ինչպես Washington Post թերթն է հավաստիացնում։ Քոութսը ասում է, որ նախագահի հետ իր զրույցները մասնավոր բնույթ են ունեցել

Քոութսը նաեւ հայտնել է, որ ամերիկյան հետախուզական համայնքը դեռ չի սկսել գնահատել վերջերս Սպիտակ տանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի գաղտնազերծած որեւէ տեղեկության կարեւորություն։