Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի կառավարության քաղաքականության դեմ ապրիլի սկզբից մինչեւ հիմա շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 55-ի։
Վենեսուելական Universal պորտալը հայտնում է, որ միայն անցած երկուշաբթի սպանվել է յոթ մարդ, վեցը Բարինաս նահանգում ու մեկն էլ Կարակասում։ Բոլորը մահացել են հրազենային վիրավորումներից։
Այսպիսով բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 55-ի է հասել։ Վենեսուելայի դատախազությունը նշանակել է հատուկ դատախազների՝ մարդկանց զոհվելու հանգամանքները հետաքննելու համար։





























