Մանչեսթերի մարզադաշտում ահաբեկչությունից հետո հիվանդանոց տեղափոխված մոտ 20 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտնել է Մեծ Մանչեսթեր կոմսության առողջապահության եւ սոցիալական զարգացման վարչության ղեկավար Ջոն Ռաուսը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք գործ ունենք կենսապահովման վիրավոր օրգանների, կորցրած վերջույթների, օրգանզիմում հայտնված օտարածին մարմինների հետ, այսինքն այնպիսի հրեշավոր հետեւանքնրի հետ, ինչը սպասելի էր նման իրադարձությունից», - ասել է նա։ Ռաուսի խոսքով՝ տուժածները գտնվում են բժշկական անձնակազմի շուրջօրյա խնամքի ներքո։
Նա նաեւ հայտնել է, որ Մանչեսթերի հիվանդանոցներում բուժվում են ահաբեկչության հետեւանքով 64 տուժածներ, ներառյալ նրանք՝ ովքեր ողբերգության վայրից ինքնուրույն են հասել բժշկական հաստատություններ։





























