ԱՄՆ Մոնտանա նահանգից կոնգրեսականի թեկնածուին մեղադրանք են առաջադրել լրագրողի վրա հարձակվելու մեջ, որին նա վզից բռնած գետնին է գցել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Բրիտանական Guardian թերթի լրագրող Բեն Ջեյկոբսը նախօրեին իր թվիթերում գրել էր, որ հանրապետական Գրեգ-Ջանֆորտեն իրեն գետնին է գցել ու կոտրել իր ակնոցը։ Դա տեղի է ունեցել Բոզմեն քաղաքում թեկնածուի նախընտրական շտաբում՝ Ներկայացուցիչների պալատում հատուկ ընտրություններից մի քանի ժամ առաջ։
Թերթը հրապարակել է միջադեպի աուդիոձայնագրությունը։ Լրագրողը փորձում էր թեկնածուից մեկնաբանություն ստանալ առողջապահության բարեփոխման մասին։ Ջանֆորտեն հրաժարվել է պատասխանել հարցերին, որից հետո լսվում է թրմփոց, իսկ հետո թեկնածուի զայրացած ձայնը, որը պահանջում էր, որ Ջեյկոբսը լքի շտաբը։
Իսկ Ջանֆորտեի շտաբն է լ հանդես է եկել հայտարարությամբ, որին Ջեյկոբսկին է մեղադրել ագրեսիվ վարքագծի մեջ՝ ասելով, որ լրագրողը ձայնագրիչը թեկնածուի քթին էր կպցրել ու նրան կպչուն հարցեր էր տալիս, իսկ երբ թեկնածուն փորձել է նրա ձեռքից վերցնել ձայնագրիչը, լրագրողը քաշել է նրա ձեռքից ու երկուսն էլ գետնին են ընկել։
Սակայն միջադեպին ականատես մյուս լրագրողները պատմել են , որ թեկնածուն է լրագրողի վզից բռնել, հետո հրել նրան ու հարվածել։
Եթե հանրապետականն ընդունի իր մեղավորությունը՝ նրան սպառնում է մինչեւ 500 դոլար տուգանք ու մինչեւ վեց ամիս ազատազրկում։





























