Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մասիս քաղաքի տներից մեկից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Ռուբեն Հ.-ն։
Նա մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասի, 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի եւ 66 հոդվածի (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) 2-րդ մասի մեղադրանքներով:





























