Դատարանի վճռով Քիշնեւի քաղաքապետ Դորինա Քիրտոակեն 30 օր տնային կալանքի տակ է գտնվելու, հայտնում է Vesti.md-ը։

Նախօրեին քաղաքապետին 72 ժամով ձերբակալել էին նրա տանն ու աշխատասենյակում խուզարկություններից հետո։ Ձերբակալության համար առիթ է ր դարձել վճարովի կայանատեղիների մասին գործը։ Մինչ այդ, դարձյալ կոռուպցիայի մեջ մեղադրանքով, կալանավորել էին քաղաքապետի երկու տեղակալներին։ Նիստոր Գրոզավուն ու Վլադ Կոտեցը հիմա տնային կալանքի տակ են։

Քննության տվյալներով, քաղաքապետը կարգադրել էր պայմանագիր կնքել մի ֆիրմայի հետ, որը կայանատեղիներ է կառուցում՝ առանց Քաղաքապետարանի խորհրդի հետ համաձայնեցնելու։ Քննիչների տվյալներով ստվերային շահառուն խոստացել էր պայմանագրի գոմարի 13 տոկոսը փոխանցել Տրանսպորտի վարչության ղեկավար Իգոր Գամրեցկուն, եւս 13 տոկոս էլ՝ Դորին Կիրտոակեին։ Քաղաքապետին մինչեւ յոթ տարի ազատազրկում է սպառնում։