Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Վերջին զանգի» տոնական համերգը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ հրապարակում հավաքված շրջանավարտների համար  ելույթ են ունենում հայ աստղերը:

Ազատության հրապարակում են  նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի դպրոցներում այսօրնշում են ավարտական դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգ»-ը:

Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի ունեն 29.642 շրջանավարտ, իսկ ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 19.618 շրջանավարտ: