«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից Մոսկվայի շրջան ներկրված կարտոֆիլում կարանտինային օբյեկտ է հայտնաբերել։ Այս մասին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում։
«Ֆիտոսանիտարիայի ոլորտում վերահսկողություն իրականացնող Ռոսսելխոզնադզորի Մոսկվայի եւ Տուլսկի մարզերի վարչությունը Ադրբեջանի Հանրապետության երկու ավտոտրանսպորտային միջոցով ներկրված կարտոֆիլի զննության ժամանակ՝ 39.55 տոննա ընդհանուր քաշով, Ռուսաստանի Դաշնության համար կարանտինային օբյեկտ է հայտնաբերվել՝ կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ (Globodera rostochiensis (Woll.) Behrens)»,- ասվում է հաղորագրությունում։
Մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ կարանտինային օբյեկտի առկայությունը հաստատել է նաեւ լաբորատոր փորձաքննությունը։





























