Հայաստանի Հանրային Խորհրդի կրոնի, Սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական, մշակութային, ազգային արժեքների պահպանության ենթահանձնաժողովը նոյեմբերի 25-ի իր նիստում կքննարկի կրթության ոլորտի, այդ թվում` օտարալեզու դպրոցների խնդիրներին առնչվող Հանրային խորհրդի առաջարկությունները:
ՀԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում նախատեսված է նաեւ հարց, որը վերաբերում է Արեւմտյան Հայաստանի եւ ներկայիս Թուրքիայի այլ տարածքներում գտնվող հայկական հոգեւոր հուշարձանների նկատմամբ Թուրքիայի քաղաքականությանը:





























