Ծավալված իրադրությունը ցույց է տալիս Սիրիկայում ահաբեկչության դեմ պայքարի համակարգման եւ գործողությունների թերությունները։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ծավալված իրադրությունը ցույց է տալիս Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարողների համակարգման եւ գործողությունների թերությունները»,-ասել է նա։
Մայիսի 19-ին Ժնեւում ավարտվել է Սիրիայի շուրջ բանակցությունների 6-րդ փուլը, որոնք տեղի են ունեցել մայիսի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին՝ Սիրիայում լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու եւ երկրում բռնության մակարդակը նվազեցնելու վերաբերյալ։





























