Լիտվայի գործողությունները՝ կապված Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցման հետ, ռուսատյացություն են: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ ուրախացնում է այն, որ չնայած Լեհաստանի եւ Լիտվայի ղեկավարության ռուսատյաց գործողություններին, Կալինինգրադի մարզին հարեւան շրջանների տեղական իշխանությունները տեսնում են շփումը շարունակելուն եւ ցանկապատ չկառուցելուն ուղղված իրենց բնակիչների հետաքրքրությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Լիտվայի իշխանությունները հայտարարեցին, որ Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատ են կառուցելու: Այն 44.6 կմ երկարություն է ունենալու:




























