Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 24–ամյա թիկնապահը սպանվել է «ռուսական ռուլետկա» խաղալու ժամանակ։

Թուրքական BirGun—ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի թինկապահ Ռամազան Օզչելիքը ընկերուհու հետ Youtube–ով «ռուսական ռուլետկա» խաղն է դիտել։ Դիտելու ընթացքում Ռամազան Օզչելիքն ասել է, թե այդպես չեն խաղում «ռուսական ռուլետկա» եւ փորձել է ճիշտ ձեւը ցույց տալ։ Նա վերցրել է ատրճանակն ու քունքին դնելով՝ սեղմել ձգանը։ Կրակոցի հետեւանքով 24–ամյա թիկնապահը տապալվել է գետին ու տեղում մահացել։

 Նշենք, որ «ռուսական ռուլետկան» վտանգավոր խաղ է, երբ հայտնի չէ, թե փամփուշտը որ պտույտին է հայտնվելու փողանցքում: