Ադրբեջանում դեռ չեն կարողանում պարզել երեխաների զանգվածային թունավորման պատճառը։ 1news.az-ի հաղորդմամբ՝ Սումգայիթի մանկական հիվանդանոցում դեռեւս 50 երեխա կա։ Նրանց վիճակը ծանր չէ, կյանքին ոչինչ չի սպառնում։

Երեք օրվա ընթացքում Սումգայիթում 119 երեխա բժշկական հաստատություններ են տեղափոխվել։ Ըստ բժիշկների՝ պատճառը կարող է լինել ինֆեկցիան։