Եվրաինտեգրման գործընթացները Հայաստանում կրում են բացառապես ձեւական բնույթ: Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով , գիտաժողովները, հանդիպումները, դեկլարատիվ հայտարարություններն ամենեւին էլ եվրաինտեգրացիա չեն:  Ներկայումս Հայաստանի հասարակության շրջանում եվրաինտեգրման գործընթացներ չեն նկատվում:

«Միեւնույն ժամանակ Հայաստանի այսպես կոչված էլիտան արդեն ամբողջությամբ  ավարտել է իր սեփական եվրաինտեգրման գործընթացը: Նրանք հաշվեհամարներ ունեն եվրոպական բանկերում, տներ Եվրոպայում, եւ նրանց երեխաները կրթություն են ստանում բացառապես Եվրոպական համալսարաններում»,- ասաց Հովհաննիսյանը:

Դաշնակցական գործիչը նշեց, որ եթե պետության իշխանություններն իրոք ձգտում են գնալ եվրաինտեգրման ճանապարհով, ապա պետք է փոխեն իրենց վերաբերմունքը հասարակության նկատմամբ, իր դիրքորոշումները  տնտեսական եւ արտաքին քաղաքակության հարցերում: