Թուրքիայի Քութահյա քաղաքում Բեքիր Աջար անունով երիտասարդը փորձել է ռոմանտիկ երեկո կազմակերպել իր ընկերուհու հետ, սակայն հրդեհի պատճառ է դարձել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Բեքիր Աջարը երեկոյան ընկերուհուն հյուրընկալելուց առաջ տան ներսում վարդի թերթիկներ է շաղ տվել ու հատակին մոմերով սիրտ հավաքել։ Ընկերոհուն դիմավորելուց առաջ նա վառել է մոմերն ու դուրս եկել։

Ուշացող ընկերուհուն սպասելու ժամանակ Բեքիրը տեսել է որ իր բնակարանն այրվում է, եւ շտապ հրշեջ ծառայություն է զանգել։

Դեպքի վայր մեկնած հրշեջները մարել են կրակը, իսկ ուշացած ընկերուհին փորձել է ուշքի բերել սթրեսի մեջ հայտնված ընկերոջը։