Նոյեմբերի 28-ին ժամը 17:30-ի սահմաններում, Ոստիկանության Հրազդանի բաժնում, Հրազդանի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում մահացել է միկրոթաղամասի բնակիչ 21-ամյա Նվեր Էդիկի Սարգսյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքներն ստացել է Հրազադան միկրոթաղամասում գտնվող գազանանոցում առյուծին կեր տալու ժամանակ:

Հրազդանցիների փոխանցմամբ, առյուծին կերակրելու ժամանակ կենդանին հարձակվել է Նվեր Սարգսյանի վրա եւ ամբողջովին քրքրել նրա ոտքը: Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա արնաքամ է եղել ու մահացել:

Գազանանոցը գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրի եւ Հրազդանի բժշկական կենտրոնի հարեւանությամբ: Այն պատկանում է  Հրազդան քաղաքի միկրոթաղամասի 263 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Արմեն Միհրանի Ավետիսյանին:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հրազդանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի