NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 29-ին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ընտանիքում պաշտոնի առաջխաղացում է տեղի ունենալու:

Մասնավորապես, Գալուստ Սահակյանի որդի Տիգրան Սահակյանը, ով ներկայումս զբաղեցնում է առողջապահության նախարարության կրթության, գիտության և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը, նշանակվելու է առողջապահության փոխնախարար

Ավելի վաղ մամուլում նման տեղեկություններ հայտնվել էին, որոնք այսօր իրականություն կդառնան:

Իսկ վարչապետի հանձնարարականով աշխատանքից հեռացված առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին, ըստ մամուլի տեղեկությունների, պատրաստվում են նշանակել Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն: