Թուրքիայում մեկնարկած շախմատի համաշխարհային պատանեկան Օլիմպիադայում գերազանց է հանդես գալիս Հայաստանի հավաքականը (մինչեւ 16 տարեկանների):

Երեք տուրից հետո Հայաստանը միակն է, որ միայն հաղթանակ է տարել: Առաջին տուրում հայ շախմատիստները 4:0 հաղթեցին Թուրքմենստանի երկրորդ թիմին, երկրորդ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեցին Ռուսաստանի հավաքականին, իսկ երրորդ տուրում 4:0 հաշվով հաղթեցին պորտուգալացիներին:

Այսօր, նոյեմբերի 29-ին կայանալիք չորրորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Բելառուսը: Մեր թիմի կազմում հանդես կգան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Տիգրան Պետրոսյանը:

Օլիմպիադային մասնակցում են 22 հավաքականներ: Այդ թվում չորս թիմ է ներկայացրել Թուրքիան, երկուական թիմով են հանդես գալիս Թուրքմենստանն ու Հարավային Աֆրիկան: