Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիզոր դեսպան կարող է դառնալ ընդդիմադիր «Ազգային-դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Թենգիզ Շարմանաշվիլին։ Նրա թեկնածությունը նախօրեին առաջադրել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։
Դրա հետ մեկտեղ, որպես Ադրբեջանում Վրաստանի դեսպան՝ առաջադրվել է Թեյմուրազ Շարաշենիձեն, ով մինչ այդ Վրաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնն էր զբաղեցնում Ստամբուլում։ Այսպիսով, այս որոշմամբ չեղյալ է հայտարարվում Ադրբեջանում Վրաստանի դեսպանի պաշտոնում Իրակլի Կավկատարաձեի նշանակումը, որը նախապես արդեն հաստատվել էր։
«Իշխանությունները չէին ցանկանում թուլացնել խորհրդարանի արտաքին քաղաքականությունը, իսկ Իրակլի Կավկատարաձեն փորձառու կադր է։ Նրա գնալով՝ խորհրդարանը մեծ կորուստ կկրեր»,- ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն՝ ավելացնելով, որ այս որոշումը կայացնելիս Սահակաշվիլին հաշվի է առել խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի խնդրանքը:





























