Մոսկվայում ադրբեջանցիների վրա կատարված հարձակումներից եւ նրանց դեմ պատվիրված սպանություններից շատերն այս կամ այն կերպ կապված են երկու հանցավոր կլանների պատերազմի հետ։ Այդ կլաններից մեկի ղեկավարն է «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Գուլու) , մյուսը գլխավորում է Ռավշան Ջանաեւը (Ռավշան Լենքորանսկի)։ Զարմանալի է, որ այս երկու քրեական հեղինակությունները կարողանում են իրար հետ պատերազմել բանտում գտնվելով հանդերձ։

Ինչպես eurosmi.ru-ին հայտնել է գաղտնի աղբյուրը, Գուլուն եւ Ռավշանը չեն կիսում մանրածախ շուկան, որը Մոսկվային ապահովում է սամիթով, սոխով եւ մաղադանոսով։ Նախնական տվյալներով, այդ կետն ամսական 500 հազար դոլար եկամուտ է բերում։

Այսօրվա դրությամբ, ադրբեջանական քրեական աշխարհը բաժանված է երկու ճամբարի. առաջինները սատարում են Գուլուին, մյուսները՝ Ռավշանին։ Հակամարտությունն ուղեկցվում են արյունոտ հաշվեհարդարներով։