Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին եւ համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:




























