Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր` նոյեմբերի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` զրուցակիցները կարեւորել են ամիսներ առաջ ՌԴ նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերը, որոնք միտված են առավել ամրապնդելու եւ զարգացնելու երկկողմ կապերը, ընդլայնելու տարբեր ոլորտներում համագործակցությունը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը գործընկերոջ հետ քննարկել է ինչպես երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի, այնպես էլ դրանց առանձին ստորաբաժանումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր: